HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳ նախարարը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Երեկ Երևանի պետական համալսարանի «Չարենցի» դահլիճում ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը հանդիպել է ուսանողների հետ: Ողջունելով ուսանողներին` նախարարը, մասնավորապես, նշել է, որ առանց ուսանողների ակտիվ մասնակցության իրատեսական չէ ակնկալել, որ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները ցանկալի արդյունքներ կունենան: Նախարարը ներկայացրել է նաև Բոլոնիայի գործընթացով նախատեսված այն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են հանրապետության բարձրագույն կրթական համակարգում: Ս. Սեյրանյանը երկժամյա հանդիպումն ավելի արդյունավետ ու օգտակար դարձնելու համար ուսանողներին առաջարկել է ներկայացնել առաջարկություններ բոլոր այն խնդիրների վերաբերյալ, որոնք, ըստ իրենց, խոչընդոտում են կրթության որակի բարձրացման ու մասնագիտական մրցունակ գիտելիքների ձեռքբերման գործընթացին: Ուսանողների հարցերը հիմնականում վերաբերում էին կրեդիտային համակարգի ներդրման, Բոլոնիայի գործընթացի, համալսարանի նյութատեխնիկական հագեցվածության, ընդունելության քննությունների, ավագ դպրոցների և այլ խնդիրներին: Անդրադարձ է կատարվել նաև բուհական համակարգում կոռուպցիոն դրսևորումներին: Նախարարը, անդրադառնալով նմանատիպ արատավոր երևույթներին, առաջարկել է քննարկել և վերլուծել դրանց դրդապատճառները: Ս. Սեյրանյանը կարևորել է ուսանողների պատրաստակամությունն այդ երևույթների դեմ պայքարում, որն առաջին հերթին պիտի դրսևորվի գիտելիքի, ուսման դերի և նշանակության արժեվորմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter