HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Հարությունյան. «Ընդհանուր առմամբ, առաջարկվում է կասեցնել հայկական պատվիրակության քվեարկության ձայնի իրավունքը»

Երեկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի նիստում առաջարկվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ձայնի իրավունքը կասեցնել: Նիստում համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլոմբիեն ներկայացրել են Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցի նախագիծը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Ընդհանուր առմամբ, առաջարկվում է կասեցնել հայկական պատվիրակության քվեարկության ձայնի իրավունքը»: Շարունակելով իր պարզաբանումները Հայաստանի պատվիրակության ղեկավարը նշել է. «Հարցադրում արվեց քաղբանտարկյալների վերաբերյալ, որ Հայաստանում, հնարավոր է, առկա են քաղբանտարկյալներ: Սկզբունքորեն` հարցը լրացուցիչ վերլուծության կարիք է զգալու, եւ քանի որ սա մոնիտորինգի հանձնաժողովի վերջին նիստն էր հունվարյան նստաշրջանից առաջ, առաջարկությունը արվեց, սակայն համազեկուցողները այցելելու են Հայաստան հունվար ամսին, որպեսզի համապատասխան շտկումներ անեն այս որոշման մեջ»: Զեկույցի հրապարակումից անմիջապես արձագանքել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. «Կարծում եմ, որ հունվար ամսին, միգուցե, կլինեն այնպիսի զարգացումներ, որոնք հնարավորություն կտան այդ առաջարկը վերանայել եւ հաստատել, որ Հայաստանը իրականացրել է 1609 եւ 1620 բանաձեւերի առաջարկությունների մեծ մասը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter