Քրեական հետապնդումը դադարեցվել է
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի եւ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Վահագն Հարությունյանը:
Հիշյալ չորս անձանցից միայն Արամ Սարգսյանն էր, որ մարտի 1-2-ի իրադարձություններից հետո չէր կալանավորվել: Մյուս երեքը որոշ ժամանակ անցկացրել էին բանտերում: Այնուհետեւ նրանք բոլորն էլ ազատության մեջ էին` Հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ: Վահագն Հարությունյանի փոխանցմամբ` նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվել են ապացույցների անբավարարության հիմքով: Այդ որոշումը Հատուկ քննչական ծառայությունում կայացվել է իրադարձություններից ավելի քան ինն ամիս անց` դեկտեմբերի 12-ին եւ 13-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել