HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 1-ի բոլոր զոհերի մասով քննությունը կտարվի մինչեւ վերջ

Իրավապահները դեռեւս քննությունը շարունակում են` հայտնաբերելու մարտի 1-2-ի իրադարձությունների բոլոր մեղավորներին` թե´ կազմակերպիչների, թե´ կատարողների մասով: Արդյոք կազմակերպիչ ասելով իրավապահները նկատի ունե՞ն նաեւ իշխանությանը, մասնավորապես ոստիկանության ղեկավար աշխատակիցներին, թե՞ խոսքը միայն ընդդիմության մասին է: Եվ, վերջապես, 10 մարդու սպանության փաստով որեւէ մեկը ձերբակալվելո՞ւ է: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հարցերը տրվեցին Հատուկ քննչական ծառայության պետ Վահագն Հարությունյանին:

«Այստեղ կազմակերպչի-չկազմակերպչի խնդիրը չէ, այլ ոստիկանության ամբողջ գործողության օրինաչափության հարցն է»,- պարզաբանեց ՀՔԾ ղեկավարը եւ նշեց, թե առանց բացառության բոլոր 10 զոհերի մասով կատարվել է, կատարվում է եւ կատարվելու է քննություն: «Նույնիսկ եթե գա մի պահ, երբ հնարավոր բոլոր գործողությունները սպառվեն տվյալ անձանց մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, գործը կասեցնելուց հետո նորից ինչպես օպերատիվ որոնողական, այնպես էլ քննչական աշխատանքները շարունակվելու են նաեւ տարիների ընթացքում, մինչեւ բացահայտումը»,- ասում է Վահագն Հարությունյանը:

Նրա խոսքերով` այս պահին դեռեւս նախաքննական մարմինը չունի որեւէ հստակ փաստ, բավարար ապացույցներ «որեւէ մեկի սպանության կամ անզգույշ մահ պատճառելու, կամ օրինաչափ գործողությունների հետեւանքով մահ պատճառելու համար որոշում կայացնելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter