HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են «մյուսները»

«Քաղբանտարկյալների նկատմամբ հարուցված քրեական գործերում իբրեւ զանգվածային անկարգությունների կազմակերպչներ թվարկվում են կոնկրետ անուններ եւ «մյուսները» ձեւակերպումը: Ավելի քան ինը ամիս անց ճշտվե՞լ են, արդյոք, այդ «մյուսների» ինքնությունը: Ավելին` որոշ մարդիկ մամուլի միջոցով իրենց ներկայացրել են իբրեւ «մյուսներ»: Նրանց նկատմամբ նույնպե՞ս հարուցվելու են քրեական գործեր»: Այս հարցերն այսօր Գլխավոր դատախազությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ուղղվեցին մարտի 1-2-ի գործերով գլխավոր մեղադրող Կորյուն Փիլոյանին եւ ՀՔԾ ղեկավար Վահագն Հարությունյանին: «Ձեր ասած քաղբանտարկյալների քրեական գործերին ես ծանոթ չեմ, որովհետեւ նման քրեական գործ իմ տրամադրության տակ երբեւէ չի եղել: Քաղբանտարկյալի վերաբերյալ քրեական գործ Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում եւ Գլխավոր դատախազությունում չի եղել եւ ներկայումս չկա»,- ի պատասխան` նշեց մարտի 1-2-ի գործերով դատարաններում իբրեւ գլխավոր մեղադրող հանդես եկեղ Կորյուն Փիլոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter