Ալվարդ Պետրոսյանը ամփոփեց 2008թ.-ը
ԱԺ պատգամավոր, Դաշնակցություն խմբակցության անդամ, գրող-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը այսօր «Ուրբաթ» ակումբում ամփոփեց արդեն անցնող քաղաքական տարին: Ալվարդ Պետրոսյանը չի հավատում, որ Թ. Համմարբերգի նախատեսվելիք ցեկույցից հետո Հայաստանին «դուրս կգցեն ոչ թե որ մենք շատ լավն ենք, այլ որովհետև նրանց պետք չի մեզ հանել»:
«Մենք բախտ ենք ունեցել ազգ ձևավորել, մեզ չպետք է անվերջ սովորեցնեն, թե ինչպես ապրենք: Մենք ունեցել ենք ազգային արժանապատվություն, մեզ չպիտի անընդհատ սովորեցնեն: Այս վերջին տարիներին մեզ անվերջ սովորեցնում են»,- ասում է Ալվարդ Պետրոսյանը: Այս տարվա ձեռքբերումներից, ըստ Ալվարդ Պետրոսյանի, նշանակալի է շախմատի հաղթանակը: Իսկ կառուցվող ճանապարհներն ու հանգույցները, որի մեջ այսօր բախտ էր ունեցել անձամբ խճճվել Ալվարդ Պետրոսյանը, յուրաքանչյուր զարգացող երկրի` «կոմիունիկաբել» լինելու համար կարևոր նախապայման են: «Իսկ ամենակարևորն այն է, որ Նոր տարի է գալու»,-ամփոփեց ԱԺ պատգամավորը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել