Ավելի քան 1600 պարկուճ` արձակված տարբեր տրամաչափի զենքերից
Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերի կողմից կիրառված բոլոր զինատեսակները ներկայացվել են փորձաքննության: «Դրանք համադրվում են ինչպես դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների, այնպես էլ հայտնաբերված գնդակների հետ»,- ասում է Հատուկ քննչական ծառայության պետ Վահագն Հարությունյանը:
Իսկ դեպքի վայրից հայտնաբերվել են 1600 տարբեր տրամափաչի հրազեններից արձակված պարկուճներ:
«Ունենք նաեւ հայտնաբերված գնդակներ ինչպես մահացած անձանց, այնպես էլ վիրավորների մարմիններից հանված: Այդ բոլորը դեռեւս փորձաքննության փուլում է եւ ավելին ասել չեմ կարող»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Վ. Հարությունյանը:
Փոխարենը նա ներկայացրեց ոստիկանության ուժերի կողմից կիրառված զենքի, հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկություններ, որոնց ընդհանուր համագումարով ստացվում է, որ մարտի 1-2-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումներն օգտագործել են. «5,45 մմ տրամաչափի մարտական լուսածիրային 1405 փամփուշտներ, նույն տրամաչափի 340 անգնդակ փամփուշտներ, 7,62 տրամաչափի մեկ փամփուշտ, «Չերյոմուխա 4» տեսակի 79 եւ «Չերյոմուխա 7» տեսակի 56 փամփուշտներ, «Սիրեն 6» տեսակի հատուկ միջոց` 29 հատ, «Դրեյ» տեսակի` 4 հատ, «Վոլնա Ռ» տեսակի` 129 հատ, «Կոռնետ» փամփուշտ` 50 հատ, «Զարյա» տեսակի հատուկ միջոց` 4 հատ, «Կասետ» տեսակի հատուկ միջոց` 2 հատ»: «Այս կապակցությամբ նույնպես մեծածավալ աշխատանք է կատարված. հարցաքննված են հրազեն ու հատուկ միջոցներ կիրառած անձինք, առգրավվել եւ զննվել են զորամասերի զենքերի հանձման-ընդունման մատյանները: Բայց բավականին աշխատանք դեռ կա անելու»,- ասում է Վահագն Հարությունյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել