HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 21-ին կմեկնարկի «Ձմեռային Փառատոն Հայաստան» միջոցառումը

Ձմեռային շքերթով` դեկտեմբերի 21-ին, ժամը 13։00-ին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից դեպի Սիրահարների այգի կմեկնարկի տոնական երթը: Սիրահարների այգում տեղի կունենա երաժշտական փառատոն։ Շքերթի գագաթնակետը կդառնա Ձմեռ պապի շարժաբեմը։ Շքերթին կմասնակցեն արվեստի սիրված ու հայտնի գործիչներ, պարախմբեր, ծաղրածուներ և մարզիկներ։ Այն կաշխուժացնեն գունագեղ զարդարված շարժաբեմերը, ռետրո մեքենաները։ Փառատոնի շրջանակում նախատեսված է միջազգային տոնածառերի ցուցահանդեսի, Ձմեռային խաղերի, Արծաթե և Ոսկե երեկոների և մի շարք այլ միջոցառումների կազմակերպումը։ «Ձմեռային Փառատոն Հայաստան-2008»-ը իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի և Մշակույթի նախարարությունների հովանավորությամբ։ Փառատոնի աջակիցներից են CAPS/USAID և «Պողոսյան հիմնադրամը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter