HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանկային համակարգը տնտեսության մեջ չի կատարում իր հիմնական ֆունկցիան

Այսօր Դե ֆակտո ակումբում այսպիսի եզրակացություն արեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը. «Մեր բանկային համակարգը տնտեսության մեջ չի կատարում այն հիմնական ֆունկցիան, որի համար կոչված է»: Ա. Մինասյանը ասում է, որ բանկերը, բարձրացնելով ավանդների տոկոսադրույքները, հնարավորություն չեն տալիս տնտեսության մեջ հավաքագրել ազատ միջոցները. «Ստացվում է այնպես, որ բանկային համակարգը ինքն իրեն է պահում, դուրս է մղվում տնտեսությունից:Բարձր տոկոսադրույքների պայմաններում մենք այսօր ունենք բանկային համակարգ, որը ոչ միայն տնտեսության մրցունակության հատվածում հետ է մնացել, այլեւ` նպաստում է մենաշնորհային դիրքերի ամրապնդմանը»:

Պատճառը, ըստ Ա. Մինասյանի, պարզ է, քանի որ բանկը գումարն արագ ստանալու համար նկատի է ունենում ընկերության եկամուտների կանխատեսելիությունը. «Եթե դու մրցակցային շուկայում ես, հնարավոր է տանուլ տաս մրցակցիդ եւ չունենաս համապատասխան եկամուտ, հետեւաբար բանկի համար դառնում ես բարձր ռիսկային, իսկ այն մեկը, ով ունի մենաշնորհ դիրք շուկայում, բանկի համար նրա եկամուտները վստահելի են»:

Բանկային ոլորտում Ա. Մինասյանը բացասական է համարում նաեւ այն, որ ձեւավորվել են բանկեր, որոնք ֆինանսավորում են իրենց կառույցի ձեռնարկություններին. «Խոշոր բանկերից 8-9 այդպիսի կառույցներ են դարձել, ինչը տնտեսության համար բացասական է, քանի որ բանկերը տնտեսությունն աշխուժացնող կառույցներ են»: Ա. Մինասյանը գտնում է, որ բանկերը պետք է թանկ փողի քաղաքականությունից անցում կատարեն էժան փողի քաղաքականությանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ պրոբլեմը առաջացել է ԿԲ-ի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter