HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը: Աղբյուրի փոխանցմամբ` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ կազմակերպությունը ուշադրությամբ հետեւում է ինչպես տարածաշրջանային խնդիրներին, այնպես էլ Հայաստանում ընթացող զարգացումներին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: «Զրուցակիցները անդրադարձել են նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, քաղբանտարկյալների խնդիրներին, դեկտեմբերի 19-ին մեկնարկող դատավարությանը: Երկուստեք նշվել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների խորացման անհրաժեժտությունը»,- նշված է կոնգրեսի տարածած հաղորդագրությունում: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաեւ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter