HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2009-ի բյուջեն հակաճգնաժամային չէ

Այսօր «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը քննարկեցին Հայաստանի 2009թ. պետական բյուջեն: «Ցանկացած երկրի տնտեսական քաղաքականության մասին խոսում են բյուջեի լեզվով: Սակայն ԱԺ-ում տնտեսական ճգնաժամի մասին որևէ լուրջ քննարկում չծավալվեց, և պետական բյուջեն ընդունվեց հունիս-հուլիսի քննարկումների հիմման վրա`առանց որևէ փոփոխության»,- ասաց Բ. Ասատրյանը: Նրա կարծիքով` իշխանությունները կատարյալ անունակություն ցուցաբերեցին, և ինքը պարտվողականություն է տեսնում իշխանությունների վարքագծի մեջ: Բ. Ասատրյանի հետ բանավիճող ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով բյուջեին,նշեց. «Թերևս, բյուջեով մենք ունենք ավելի քիչ հնարավորություններ, քան ի զորու պետք է լինենք իրականացնել հակաճգնաժամային ծրագրերը»: Ըստ նրա` կարևոր չէ, որ չկա ոչ մի բառ տնտեսական ճգնաժամի մասին. «Բայց ինչու եք ուզում, որ լինի այդ բառը, եթե մենք կարող ենք ճգնաժամի դեմ պայքարել»: Բագրատ Ասատրյանը կարծում է, որ բյուջեն պետք վերակազմավորվեր թե' կառուցվածով, թե' բովանդակությամբ, քանի որ «ճգնաժամը արտակարգ իրավիճակ է, և պետք է արտակարգ միջոցառումներ ձեռնարկել»: Ըստ նրա` պետք է ռեզերվային միջոցներ լինեին ծախսային հատվածներում` որպես արտակարգ միջոցներ, պետք է փոփոխություններ լինեին հարկային օրենսդրության մեջ, քանի որ մեզ մոտ հարկվում են բոլորը` նույն չափով: Բագրատ Ասատրյանը կարծում է նաև, որ պետք է տարբերակվեին հարկերը, և եկամտահարկի տոկոսադրույքի շեմը պետք է նվազեցվեր, որպեսզի հարկատեսակը ավելի ընդգրկուն դառնար: Եկամուտների մուտքագրման առումով, ըստ պրն Ասատրյանի, նախատեսվում է բավականաչափ մեծ թիվ, քանի որ կես միլիարդ դոլարը Հայստանի համար փոքր թիվ չէ: Վարդան Բոստանջյանի խոսքերով` ամբողջ մտահոգությունն այն, է, թե արդյոք մենք կարող ենք ֆինանսական վայրիվերումները մեղմել: Դրա համար, Վարդան Բոտանջյանի համոզմամբ, իշխանությունները պետք է պատասխանատվության մեծ զգացումով մոտենան հարցին, որպեսզի չհիմնավորված քայլեր չանեն: Հանձնաժողովի նախագահը ասաց նաև, որ իրենք այժմ արտակարգ նստաշրջանով քննարկում են հարկային և մաքսային քաղաքականության ասպարեզում անել այնպիսի քայլեր, որոնք «ըստ էության պետք է հարկային, մաքսային վարչարարության արյունավետությունը բարձրացնեն և ապահովեն մուտքերը, որոնք հիմք կծառայեն հակաճգնաժամային քայլեր անելու համար»: Բագրատ Ասատրյանը հակադարձեց, որ դրանք փոքր-ինչ ուշացած քայլեր են. «Եթե հարկային փոփոխություն է արվելու, պետք է մինչև բյուջեի հաստատումը արվի, բացի այդ, ըստ նրա, մեր հարկային քաղաքականությունն է սխալ, քանի որ ամենամեծ բևեռացումը կա Հայաստանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter