HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ֆինանսական կառույցները ընդգծված կերպով կրում են տնտեսական ճգնաժամի հետեւանքները

«Ես չէի սպասում այն ուժգնությունը, որով տնտեսական ճգնաժամը անդրադարձավ Հայաստանի տնտեսության վրա,- այսօր Հայելի ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ հայտարարեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:-Մեր վիճպետկոմի տվյալներով՝ սեպտեմբերի համեմատ մենք ունեցել ենք ՀՆԱ-ի անկում 8.3%-ով, արտահանման անկում՝ 15.6%-ով, և շինարարության անկում՝ 41%-ով»: Ըստ նրա` ունեալով այսպիսի թվեր`«նորմալ իշխանությունները պետք է առնվազն գլուխներըը բռնեին, բայց երևի գլուխ չունեն»: ԿԲ նախկին նախագահը փաստում է, որ վերջին ամիսներին մեր տնտեսության մեջ որակական տեղաշարժեր են կատարվել. «Տարեսկզբից նկատված աճի տեմպերի նվազումը, արտահանման զրոյական վիճակը, ներմուծման 40% աճի պարագայում այսպիսի զարգացում տեղի ունեցավ հոկտեմբեր ամսվա ընթացքում»: Չնայած դեռ չկան նոյեմբեր ամսվա տվյալները, բայց, նրա խոսքերով, այս միտումները շարունակվում են, և ակնհայտ է, որ տարին մենք փակելու ենք ավելի վատ տվյալներով: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը նույնպես չէր սպասում, որ տնտեսական ճգնաժամը նման ուժգնությամբ կազդի Հայաստանի տնտեսության վրա: Նրա համար փաստ է, որ տնտեսվարող սուբյեկտները և ֆինանսական կառույցները ընդգծված կերպով կրում են տնտեսական ճգնաժամի հետևանքները, բայց նա համոզված է, որ հնարավոր չէ անընդհատ բարձր մակարդակի տնտեսական աճ արձանագրել: Վարդան Բոստանջյանի խոսքերով՝ խոցելին այն է, որ պատասխանատվություն կրողները պետք է կարողանային մի փոքր ավելի շուտ սկսել հակաճգնաժամային միջոցառումները: Նա ամբողջությամբ չհամաձայնեց Բագրատ Ասատրյանի գնահատակաների հետ՝ ասելով, որ այդտեղ քաղաքական գործոն կա (նկատի ուներ Բ. Ասատրյանի ընդդիմադիր հայացքները): Բագրատ Ասատրյանը արձագանքեց. «Ես ի՞նչ ընդդիմադիր, ընդդիմադիրը Հայաստանի իշխանությունն է, որ չի ուզում տեսնել այն պրոբլեմները, որ այսօր երկիրը ունի, ընդդիմադիրը պառլամենտն է, որ խախտում է Սահմանադրությունը 80%-ով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter