HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարդիկ հայրենիք չեն վերադառնում անարդարությունների պատճառով»

«Որբաթ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով վերջերս Ծաղկաձորում հայրենադարձության խնդիրներին նվիրված Սփյուռքի նախարարության նախաձեռնած գիտաժողովին, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Հայկ Նահապետյանը նշեց, որ այնտեղ հնչել են ոչ միայն ՀՀ նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այլև Սփյուռքի նախարարի «ամպագոռգոռ» արտահայտությունները հայրենադարձության մասին. «Ինչ եք կարծում, սփյուռքի մեր հայրենակիցները այս խոսքերին են հավատում, թե այն իրողությանը, որի մեջ ապրում է այսօր լիբանանահայ Ժ. Սեֆիլյանը: Ինչպես են վերաբերվում իրենց հայորդիների նկատմամբ հայ իշխանությունները»: Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանը, ով անձամբ մասնակցել է Ծաղկաձորի կոնֆերանսին, ասում է, որ գիտաժողովում նույնպես նշվել է, որ այսօր Հայաստանից արտագաղթի պատճառը Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը չէ, ինչպես դա նշում են իշխանությունները: Խնդիրն ունի հիմնականում իրավական բովանդակություն. «Մարդիկ հայրենիք չեն վերադառնում անարդարությունների պատճառով և նույն պատճառով էլ թողնում են հայրենիքը»,-ամփոփեց Գևորգ Յազըճյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter