«Հայկական ժամանակ». Տիգրան Սարգսյանը դռնեդուռ է ընկել
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցն այնքան է լրջացել, որ նա վարչապետի պորտֆելը պահպանելու համար սկսել է իշխանության ներսում աջակիցներ փնտրել:
Ըստ լուրերի` սրա հետ է կապված նաև Տիգրան Սարգսյանի` ԼՂՀ կատարած այցը` օգոստոսի 1-2-ը, որի ընթացքում նա փորձել է ստանալ ԼՂՀ իշխանությունների աջակցությունը` փոխարենը խոստանալով ՀԲ-ից և այլ կառույցներից փողեր բերել Ղարաբաղ:
Ըստ լրատվական կայքերի` վարչապետը փորձում է նաև կոնտակտներ գտնել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ, որ վերջիններս նրան գոնե ժամանակավորապես թիրախ չդարձնեն: Տ. Սարգսյանի խոսնակը երեկ հերքել է սույն տեղեկությունները:
Թերթի աղբյուրները փոխանցում են, սակայն, որ գործող վարչապետի ջանքերն առայժմ արդյունք չեն տվել, և նրա պաշտոնանկության հարցը բարձրացվելու է սեպտեմբերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել