HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Այսօր, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից հարավ-արեւելյան ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարության մամլո գրասենյակը: Աղբյուրի փոխանցմամբ` ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Առաքելության կազմում եղել են նաեւ Կասպշիկի դաշտային օգնականներ Փիթեր Քին (Մեծ Բրիտանիա) եւ Անթալ Հերդիչը (Հունգարիա): Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter