HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Զուրաբյան. «ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը պետք է զրկվի ձայնից»

Այսօր Ուրբաթ ակումբում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ եւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի վերաբերմունքը փոխվել է Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ, քանի որ եթե ինչ-որ ժամանակ հնարավոր էր խաբել միջազգային հանրությանը, ապա այժմ նրանք հասկանում են, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նա հիշեցնում է, որ ԱՄՆ -ի, ԵԱՀԿ եւ ԵԽ ներկայացուցիչները դատավարությունների ժամանակ մոնիտորինգ են անում. «Բոլորն էլ հասկանում են, որ արդարադատություն չի իրականացվում, որ դրանք ողորմելի դատավարություններ են, որ առանց հիմքի մարդկանց պատժում են 3, 4,7 տարով»: Լ. Զուրաբյանն անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից գյուղերի զարգացման համար Հայաստանին տրամադրվող գումարների հետաձգմանը ժողովրդավարության հետ կապված խնդիրների պատճառով ասաց, որ իրենք դեմ են , քանի որ դա անմիջականորեն անդրադառնում է ժողովրդի վրա, «բայց հարգում ենք այդ որոշումը, քանի որ դա երեւի պահանջում է կանոնադրությունը»: Իսկ ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու հնարավորությանը, Լ. Զուրաբյանը հույս հայտնեց, որ նրանց այս անգամ չի հաջողվի խուսափել պատժամիջոցներից. «Սա այն պատվիրակությունն է, որը ոչինչ չի անում` կանխելու ադրբեջանանպաստ ռեզոլյուցիաները եւ ամեն ինչ անում է, որ Եվրախորհուրդը աչք փակի ժողովրդավարության սահմանափակումների վրա, նա զոհաբերում Հասյատանի շահերը հօգուտ ռեժիմի շահերի եւ իհարկե պետք է զրկվի ձայնից»: Լ. Զուրաբյանի մեկնաբանությամբ ձայնի զրկումը ուղղված է ոչ թե Հայաստանի , այլ իշխանությունների դեմ. «Դրանք քաղաքական սանկցիաներ են, Հայաստանի իշխանությունները կհայտնվեն միջազգային մեկուսացման իրավիճակում եւ դրանով կստեղծվի շարժառիթ քաղբանտարկյալների ազատ արձակման համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter