HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը նոր կայքէջ ունի

ՀՀ կառավարությունը նորացրել է իր կայքէջը: Այն ունի տասը բաժին` վարչապետ, կառավարություն, աշխատակազմ, տեղեկատվական կենտրոն, ծրագրեր, մարզեր, ԱԺ-ի հետ համագործակցություն, պատմական ակնարկ, Հայաստանի մասին, շրջայց ՀՀ կառավարությունում: «Շրջահայաց շենքում» բաժինը, օրինակ, ներկայացնում է շենքի պատմությունը, հատակագիծը եւ մի շարք լուսանկարներ: Յուրաքանչյուր բաժին ունի համապատասխան ենթաբաժիններ: Հնարավորություն է ընձեռված նամակ գրել կառավարությանը, նաեւ՝ բաժանորդագրվել եւ ստանալ նորություններ կառավարության գործունեության մասին: «Հրատապ հարցեր»-ը կայքի մի մասն է կազմելու, որտեղ ներկայացվելու են կառավարության օրակարգի ամենահրատապ ու հատուկ ուշադրություն պահանջող խնդիրները, նաեւ բոլոր այն փաստաթղթերը, որոնք հետաքրքիր են քաղաքացուն: Այսուհետ յուրաքանչյուրը կարող է սպառիչ տեղեկություններ ստանալ կառավարության գործողությունների, ռազմավարական ծրագրերի և ժամանակացույցի մասին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնում է, որ իր և ՀՀ կառավարության աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունները կբավարարվեն. «Մենք կփորձենք համալրել կայքը հետաքրքիր և օգտակար տեղեկություններով, իսկ Ձեր աջակցությունը և արձագանքները կլինեն անչափ կարևոր նախապայման կայքի կայացման համար: Հուսով եմ` կօգտագործեք կայքի բազմաթիվ հնարավորությունները տեղեկացված լինելու ՀՀ կառավարության գործունեության մասին և մեկնաբանություններ ու առաջարկներ ուղարկելու բոլոր այն հարցերի շուրջ, որոնք, ըստ Ձեզ, պետք է լինեն մեր թիմի ուշադրության կենտրոնում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter