Պատվաստումների համար Հայաստանին տրամադրվել է ոչ թե 750, այլ 80 հազար ԱՄՆ դոլար
Այսօր «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել էր Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի վերջին ուսումնասիրությունները, համաձայն որի աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներ ուռճացրել են պատվաստման ենթակա երեխաների թիվը և մեծ գումարներ ստացել դոնոր կազմակերպություններից: Ամենամեծ տարբերությունը կառավարությունների ներկայացրած թվերի ու անկախ փորձագետների տվյալների միջև գրանցվել են 4 երկրներում, որոնցից մեկը Հայաստանն է: «Ազատություն» ռադիոկայանի կայքէջը վկայակոչում է «Հանուն պատվաստումների և իմունիզացիայի» միջազգային դաշինքի կայքէջը, համաձայն որի` դաշինքից Հայաստանը ստացել է 750 հազար ամերիկյան դոլար:
Առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, որ «Հանուն պատվաստումների և իմունիզացիայի» միջազգային դաշինքը (ԳԱՎԻ) Հայաստանի Հանրապետությանն օժանդակել է 2001 թվականից Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար, իսկ օժանդակությունը եղել է պատվաստանյութերի և պատվաստումների համար օժանդակ պարագաների տեսքով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջոցով: Դրամի տեսքով ԳԱՎԻ-ին Հայաստանին տրամադրել է ընդամենը 80.000 ամերիկյան դոլար` իմունիզացիայի ծառայությունների հզորացման նպատակով: Նշված գումարից 30. 000 դոլարը ծախսվել է մինչև 2006 թվականը, մնացածը դեռևս իմունիզացիայի ազգային ծրագրի արտաբյուջեում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել