Գնացքն անցել է վրայով
Շաբաթ օրը` դեկտեմբերի 13-ին, ժամը 16.10-ի սահմաններում, 47-ամյա Համլետ Չ.-ի վարած էլեկտրական գնացքը Արտաշատ-Այգավան գծահատվածի 67-րդ պիկետի 572-րդ կմ-ին անցել է երկաթգծի գծերի մեջ քնած, ոգելից խմիչք օգտագործած, 37-ամյա Ռոբերտ Թ.-ի վրայով եւ պատճառել մարմնական վնասվածք:
«Ռոբերտ Թ.-ն տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, ստացել բուժօգնություն եւ գնացել: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել