Կոչ են անում դադարեցնել անժամկետ հացադուլը
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի կոչը`ուղղված քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին
Հարգելի պարոն Հացպանյան, ՀՀ Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դիմում է Ձեզ հորդորով, որպեսզի Դուք, որքան հնարավոր է շուտ, դադարեցնեք դեկտեմբերի 1-ից Ձեր հայտարարած անժամկետ հացադուլը:
Անժամկետ հացադուլը պայքարի ամենածայրահեղ ու ամենահուսահատ ձեւն է, որին կարելի է դիմել պայքարի հաջող ելքի նկատմամբ հավատը կորցնելուց միայն:
Մենք կասկած չունենք եւ վստահ ենք, որ Դուք էլ կիսում եք մեր կարծիքն այն մասին, որ մեր պայքարը պսակվելու է հաղթանակով: Հնարավորինս շուտ այն տեսնելու համար մեզ պետք են ոչ միայն Ձեր նման նվիրված, այլեւ առողջ ու առույգ զինակիցներ: Այդ իսկ պատճառով էլ կոչ
ենք անում դադարեցնել հայտարարված անժամկետ հացադուլը եւ մյուս քաղբանտարկյալների ու դրսում գտնվող համախոհների հետ նոր եռանդով լծվել Հայաստանի ժողովրդավարացման գործին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել