HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպեց իր հրավերով Երեւան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի հետ: Նախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ՝ ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը, որպես ԵԱՀԿ անդամ պետություն, շահագրգռված է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք ոլորտներում եւ այդ առումով կարեւորում է կազմակերպության բարեփոխումը` այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Հայաստանի արտգործնախարարը նշեց նաեւ, որ Եվրոպան անվտանգության նոր ճարտարապետության կարիք ունի, որը պետք է հաշվի առնի գոյություն ունեցող բոլոր մտահոգությունները: Էդվարդ Նալբանդյանն ու Մարկ Պերեն դը Բրիշամբոն, ամփոփելով Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման արդյունքները, կարեւորեցին հանդիպման արդյունքում ընդունված փաստաթղթերում ԵԱՀԿ պատասխանատվության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված դրույթների ամրագրումը: Խոսելով արցախյան հիմնախնդրի կարգավորման հնարավորությունների մասին` Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է ԵԱՀԿ դերակատարությունը հիմնահարցի հանգուցալուծման գործընթացում եւ կարեւորել Հելսինկիում ընդունված ԵԱՀԿ ԱԳ նախարարների հայտարարությունը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի գործունեությանն ու նրա կողմից իրականացվող ծրագրերին: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ մշտական գրասենյակի առկայությունը Երեւանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter