«Առավոտ». Կճոյանը պարզաբանել է
Հաշվի առնելով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի թերթին տված հարցազրույցի արձագանքները մամուլում՝ թեմի տեղեկատվական համակարգից խնդրեցինք որոշ հարցեր մանրամասնել. օրինակ՝ ի՞նչ նկատի ուներ սրբազանը, երբ ասում էր, թե ողջ աղմուկը ուղղված է եկեղեցու անհատների դեմ։ Արարատյան թեմի տեղեկատվական համակարգից փոխանցեցին, որ անհատ ասելով սրբազանը նկատի է ունեցել անձամբ իրեն։
Իսկ մամուլում շրջանառվող այն հարցի կապակցությամբ, թե լարվա՞ծ են, արդյոք, սրբազանի և Վեհափառի հարաբերությունները, տեղեկատվական համակարգից փոխանցեցին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետևյալ պատասխանը. «Ամենայն հայոց կաթողիկոսը անառարկելի հեղինակություն է թե անձով, թե տիտղոսով և թե հանգամանքով»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել