Գյուղատնտեսությունն ուշադրության կենտրոնում է
Վերջին շրջանում Ղարաբաղի գյուղատնտեսությանն ավելի շատ ուշադրություն է դարձվում. ոլորտի զարգացմանն ուղղվող գումարները տարեցտարի ավելանում են. ԼՂՀ 2009թ. պետբյուջեի նախագծով գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար նախատեսվում է հատկացնել 2.097.975.4 հազար դրամ` նախկին տարվա 1.156.999.9 հազար դրամի դիմաց:
Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերից մեկն էլ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին աջակցության ծրագիրն է, որի համար նախատեսվում է 800.000.0 հազար դրամ: Այս մասին օրերս նշել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը:
800.000.0 հազար դրամի շրջանակներում հաջորդ տարվանից կիրականացվեն տարբեր ծրագրեր. աշնանացան հացահատիկային մշակաբույսերի արտադրության խթանման նպատակով համայնքների հողի սեփականատերերին` անտոկոս եւ պետական պահուստային ֆոնդի վարելահողերի վարձակալներին` 6 տոկոս տոկոսադրույքով փոխառություն կտրամադրվի: Հողի բերրիության բարձրացման համար գույքային փոխառությունները նույնպես կլինեն անտոկոս: Նախատեսվում է նաեւ 6 տոկոս տոկոսադրույքով փոխառություն տրամադրել պետական պահուստային ֆոնդի վարելահողում սեւ ցել կատարած վարձակալներին, ինչպես նաեւ գյուղտեխնիկայի հավաքակայանների համալրման եւ վերազինման նպատակով գյուղտեխնիկայի գնման, անասնապահության զարգացման
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել