Գյումրու թիմը կմեկնի Բուլղարիա
Այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հմտություններն աշխատանքում» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են մրցույթների արդյունքում ժյուրիի կողմից ընտրված Երևանի և Գյումրու լավագույն չորս թիմերը: Այս մասին տեղեկացնում է Կրթության եւ գիտության նախարարության մամլո ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` բիզնես-առաջադրանք մրցույթի նպատակն է խրախուսել եւ զարգացնել երիտասարդների ձեռնարկատիրական հմտություններն ու աշխատունակությունը, ինչպես նաև նրանց մղել նորամուծությունների:
Մինչ եզրափակիչը Երևանում եւ Գյումրիում կազմակերպվել էր երկու մրցույթ, որոնց մասնակցել էր միջին մասնագիտական հաստատությունների 180 ուսանող:
Եզրափակիչ փուլում մրցող թիմերից հաղթող ճանաչվեց Գյումրու պետական տեխնիկական քոլեջի թիմը, որն էլ 2009 թվականի մարտ ամսին կմասնակցի Բուլղարիայում կայանալիք միջազգային եզրափակիչ մրցույթին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել