HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է Վիլյամ Սարոյանի արձանը

Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, այսօր բացվել է անվանի գրող Վիլյամ Սարոյանի արձանը: Բացման արարողությանը մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը: Արձանը հեղինակել է քանդակագործ Դավիթ Երեւանցին, իսկ ճարտարապետներ են Ռուբեն Հասրաթյանը և Լեւոն Իգիթյանը: Արձան տեղադրելու նախաձեռնությունը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ, «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանինն է: Աջակցել են սփյուռքի հայ բարերարները, կառավարության աջակցությամբ էլ բարեկարգվել է տարածքն ու իրագործվել են պատվանդանի տեղադրման աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter