HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրալյան տետրեր` տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամը կիրականացնի «Բրալյան տետրերի պատրաստում» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է բրալյան տետրերով ապահովել Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտներին: «Բրայլը» ունիվերսալ կետային գրելու համակարգ է կույրերի համար: Այն հնարավորություն է տալիս կույր և տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին ստանալ կրթություն և օգտվել հոգևոր մշակույթի բոլոր արժեքներից:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում կպատրաստվի 1000 տետր, ինչի շնորհիվ կբարելավվի կույր և տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսումնական գործընթացը` ապահովելով նրանց բրալյան տետրերի որոշ քանակությամբ:

«Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամն այն 8 կազմակերպություններից է, որոնք հաղթել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter