Ագարակի կոմբինատի գլխավոր տնօրենը արձակուրդում է
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գեորգի Դեւաձեն դեկտեմբերի 1-ից արձակուրդում է: Գլխավոր տնօրենի պարտականությունն իրականացնում է գործադիր տնօրեն Սերգեյ Պոլովինկինը: Մեր ունեցած տեղեկություններով` կոմբինատի աշխատակիցները չեն ցանկանում որ Դեւաձեն վերադառնա արձակուրդից: Վերջինս, ըստ աշխատակիցների, չի կարողանում կազմակերպել արտադրությունը, ու նոյեմբերի 5-6-ը հանքագործները գործադուլի ժամանակ պահանջել էին Դեւաձեի հրաժարականը:
Ինչ վերաբերում է կոմբինատի այժմյան վիճակին, ապա դեկտեմեբերի 1-ից 1300 աշխատակիցներից 300-ը ուղարկվել են հարկադիր պարապուրդի, իսկ ընդհանուր առմամբ` 20-30%-ով իջեցվել են աշխատավարձերը:
Որոշ տեղեկություններով` Դեւաձեն կարող է նշանակվել Ագարակի ու Զոդի ձեռնարկությունների գլխավոր տնօրենի պաշտոնում: Նշենք, որ այդ ձեռնարկությունների սեփականատերը «Ջիո Պրոմայնինգ» ռուսական ընկերությունն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել