Ղարաբաղում 4 օրով դադարեցվել է գազամատակարարումը
Երեկվանից Ղարաբաղի տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում եւ ուսումնական հաստատություններում գազ չկա, ինչի պատճառով էլ մինչեւ դեկտեմբերի 16-ը դադարեցվել են ուսումնական պարապմունքները: Ինչպես հայտարարել է «Արցախգազ» ՓԲԸ-ն, մինչեւ ամսի 16-ը գազաֆիկացման պրոֆիլակտիկ աշխատանքներ կիրականացվեն: Բնական գազ ունեն միայն բնակիչները:
Գազի բացակայությունը մեծ դժվարություններ է առաջացրել նաեւ տրանսպորտի բնագավառում: Երեկ օրվա երկրորդ կեսին Ստեփանակերտի երթուղային տաքսիների քանակն արդեն սկսեց նվազել: Դժվարություններ կան նաեւ ներհանրապետական ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների համար: Ինչպես մեզ տեղեկացրեցին Ստեփանակերտի ավտոկայանից, ավտոբուսների եւ միկրոավտոբուսների քանակը քչացել է, սակայն իրավիճակը նորմալ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել