HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դռնփակ նիստում` հաստիքների կրճատման մասին որոշման նախագիծ

Կապանի նորընտիր ավագանու այսօրվա նիստը, ավագանու անդամների միաձայն քվեարկությամբ, անցկացվել է դռնփակ: Մեր տեղեկություններով` համայնքի ավագանին քվեարկել է մի նախագծի օգտին, որով կրճատվելու են քաղաքապետարանին ենթակա հաստատություններում գործող հաստիքները: Թվային տվյալներ ավագանու անդամներն ու քաղաքապետրանի պաշտոնյաները չեն հրապարակում` նշելով, որ նախագիծը վերջնականապես պատրաստ կլինի առաջիկա երկուշաբթի օրը: Նիստը վարել է քաղաքապետի տեղակալ Գագիկ Ղահրամանյանը, քանի որ քաղաքապետ` Արտուր Աթայանն աշխատանքային այցով Բելառուսում է: Օրակարգում մեկ հարց էր` աշխատակազմի, ինչպես նաեւ համայնքային բյուջետային հիմնարկների կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերի հաստատումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter