HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում տեխնոպարկ են հիմնում

Այսօր Գյումրու «Արաքս» հյուրանոցի մեծ դահլիճում էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի, արտասահամանցի փորձագետների ու տեղի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ քննարկվեց Գյումրիում տեխնոպարկ հիմնադրելու բիզնեսմոդելը: Հիշեցնենք, որ այս գաղափարը մանրամասնորեն քննարկվել էր նաև հունիսի 12-ին Գյումրում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում ու գյումրեցիների կողմից արժանացել էր թերահավատ վերաբերմունքի: Այսօր էկնոմիկայի նախարարը հայտարարեց, որ գաղափարը իրատեսական է և եթե այն ճիշտ զարգանա, արդյունքներն անմիջապես զգալի կդառնան: Ըստ նախարարի` այս գաղափարի համար օգտագործվելու են բարձր տեխնոլոգիաները` ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, ոսկերչությունը եւ նորաձևությունը: Իռլանդացի փորձագետ Քեվին Թոմսերի կարծիքով էլ Գյումրիում տեխնոպարկ հիմնադրելու համար թեև կան ուժեղձեռնարկատիրական դիրքեր և գիտական ներուժ, սակայն առկա են նաև հաղթահարման ենթակա լուրջ խնդիրներ: Ու թեև պատասխանատուները համոզում են, որ տեխնոպարկ հիմնադրելու նպատակը տնտեսությունը մայրաքաղաքից դուրս մարզերում զարգացնելն է, սակայն գյումրեցիներն այլևս չեն հավատում: Որովհետեւ տեխնոպարկն արդեն մի քանի տարի է` ստեղծում են, բայց ֆինանսական դեֆիցիտի պատճառով այդպես էլ կիսատ է մնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter