Երեք տարվա ազատազրկում՝ առեւտրային կաշառքի համար
Երեւանի Քրեական դատարանն ապացուցված է համարվել, որ «ՄՍՀ Ավտոզննում» ՍՊԸ-ին պատկանող, Երեւանի Սվաճյան 60/1 հասցեում գտնվող ավտոմեքենաների տեխզննման կայանի աշխատակիցներ Մարատ Մուշեղյանը եւ Վանուշ Դավթյանն այս տարվա հունվարից մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում, 202 ավտոմեքենաների 164 սեփականատերերի վստահությունը չարաշահելու եղանակով եւ տեխզննման իրական արժեքը թաքցնելով, խաբեությամբ հափշտակել են խոշոր չափի հասնող՝ 1.681.750 դրամ: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
«Բացի այդ, նրանք իրենց կարգադրիչ գործառույթներն իրականացնելու ընթացքում տեխնիկական զննումն առանց ավտոմեքենաները ստուգելու կամ արագ կատարելու համար 10 սեփականատերերից ապօրինաբար պահանջել են 50.000 դրամ առեւտրային կաշառք»,- նշված է դատախազության հաղորդագրությունում:
Մ.Մուշեղյանը եւ Վ.Դավթյանը դատապարտվել են 3-ական տարվա ազատազրկման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել