HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում այսօր քննարկել են 12 բարեգործական ծրագիր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը քննարկել է 12 բարեգործական ծրագիր: Քննարկվել եւ հաստատվել են "Հայաստան" համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող "ՀՀ Լոռու մարզի Ձորամուտ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագծում", "ՀՀ Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում", "ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ոռոգման համակարգերի ուսումնասիրություն եւ հետազոտում", "ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գազի բաշխիչ ցանցերի կառուցում", "ՀՀ Երեւանի սուրբ աստվածամայր բժշկական կենտրոն" ծննդատան մանկաբարձական բաժանմունքի հիմնանորգման նախագծում, "ԼՂՀ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի նոր ջրատարի կառուցման նախագծում", "ԼՂՀ Ասկերան քաղաքի ջրամատակարարման համակարգի եւ կոյուղացանցերի վերակառուցման նախագծում" եւ "2008 թվականի դրամահավաքի քարոզչական տպագրական նյութերի տարածում" ծրագրերը: Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter