HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու որոշ հատվածներ կկառուցվեն ԼՂՀ պետբյուջեի հաշվին

ԼՂՀ 2009-ի պետբյուջեի միջոցների հաշվին ավտոճանապարհների վերանորոգման եւ պահպանման կապիտալ ներդրումների ծրագրով նախատեսվում է շուրջ 2300.0 մլն դրամի աշխատանքներ: Ծրագրի համաձայն՝ ավտոճանապարհների նորոգման եւ պահպանման նպատակով մեխանիզմներ եւ սարքավորումներ ձեռք բերելու համար նախատեսված է 200.0 մլն դրամ: Ինչպես տեղեկացրեց կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը, 1 մլրդ դրամի վերակառուցման աշխատանքներ կկատարվեն Կարմիր Շուկա-Ճարտար-Խնուշինակ-Գիշի ճանապարհահատվածում: 2009-ին պետբյուջեից 350.0 մլն դրամ էլ կհատկացվի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու առանձին հատվածների կահավորման եւ ասֆալտապատման համար: 300.0 մլն դրամի աշխատանք կկատարվի Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի որոշ հատվածի վերանորոգման ուղղությամբ, իսկ ճանապարհների պահպանման եւ շահագործման համար, ընդհանուր առմամբ, նախատեսված է 300.0 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter