HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուրջ պայքար` «օրենքով գողերի» դեմ

2008 թ. Հայաստանում ազատությունից զրկվել են հինգ «օրենքով գողեր»: Միայն վերջին տասն օրվա ընթացքում իրավապահները, թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալել են «օրենքով գողեր» Արմեն Պ.-ին` «Արմենչիկ» մականունով եւ Ռոստոմ Խ.-ին` «Ռոստիկ» մականունով: «Այդ աշխատանքները մեր կողմից չեն թեթեւայցվելու, եւ լուրջ պայքար ենք տանելու, որ մեր հասարակության մեջ օրենքով գողեր չլինեն: Ես դա ուղղակի ասում եմ` չենք թողնելու, որ կլաններ ստեղծվեն»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter