HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեխնիկայի մասով` ծառայողական քննություն

Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողները ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանից փորձեցին պարզել` ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունը, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակից առգրավված ընդդիմության գործածած թանկարժեք ձայնային տեխնիկան վաճառվել է, իսկ այնուհետեւ հայտնվել վարձույթի սրահներից մեկում: «Ես գիտեմ, որ ոստիկանությունում անցկացվել է ծառայողական քննություն: Տեխնիկան վաճառված չէ»,- պարզաբանեց գնդապետ Թամամյանը: «Այդ դեպքում ինչո՞ւ է իրականացվում ծառայական քննություն»,- հարցրին լրագրողները: «Մենք էլ ենք ունեցել նմանատիպ ինֆորմացիա, եւ դրանով կատարվում է ծառայողական քննություն»,- մանրամասնեց ոստիկանության գնդապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter