Լեւոն Զուրաբյան. «Իշխանություններն ընդունում են, որ գործ ունեն քաղբանտարկյալների հետ»
ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը այսօր Փաստարկ ակումբում հայտարարեց, որ դեկտեմբերին «7-ի գործի» դատավարությունը սկսելով իշխանությունները նպատակ են ունենալու բարդել «իրենց կողմից կազմակերպված հրեշավոր սպանդի պատասխանատվությունը ընդդիմության վրա»:
Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով օրերս իրենց խնդրագրերի հիման վրա նախագահի կողմից 3 հոգու ներում շնորհելուն, ասաց. «Դա խայտառակ պրոցես է, ստորություն, որով իշխանություններն իրականում ընդունում են, որ գործ ունեն քաղբանտարկյալների հետ, նաեւ փաստորեն արձանագրում ենք, որ պատրաստ են մարդկանց թողնել բանտերից միայն այն դեպքում, եթե այդ մարդիկ դեմ գնան քաղաքական համոզմունքներին»:
Լ. Զուրաբյանի մեկnաբանությամբ` նրանց առջեւ դրված է հարց` ընդունել մեղքը, որ իրենք չեն գործել, որ իրենց քաղաքական հայացքները սխալ էին եւ պետք է հրաժարվեն ապագա քաղաքական պայքարից. «Եթե նպատակը այն էր, որ իշխանությունները փորձեն հասարակության եւ իշխանությունների միջեւ առաջացած անջրպետը փոքրացնել եւ վստահության մթնոլորտ ստեղծել, ապա իրենց քայլերը հակառակ արդյուքի է բերում, քանի որ դա քաղաքական հետապնդումների շարունակությունն է»:
Հետքի հարցին , թե ինչ զարգացումներ են սպասում Հայասատանին ԵԽԽՎ նստաշրջանում, Լ. Զուրաբյանը նշեց, որ դժվար է ասել, քանի որ որոշ բաներ կարող են մինչեւ այդ ժամանակ փոխվել. «Ռեժիմը կարող է արտաքին եւ ներքին ճնշումներին ընդառաջ գնալ եւ մարդկանց ազատ արձակի, թեեւ մինչեւ այժմ ընդունած կեցվածքը հույս չի ներշնչում եւ պարզ երեւում է, որ ռեժիմը պատրաստ է ազատությունների ցանկացած սահմանափակման գնալ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել