HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բալկանյան և կովկասյան հակամարտություններին նվիրված համաժողով Լիոնում

Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Լիոն քաքաքի Քաղաքական գիտությունների բարձրագույն դպրոցում տեղի ունեցավ «Ֆրանսահայ Նոր Սերունդ» ՀՅԴ երիտասարդական թևի ջանքերով կազմակերպված «Բալկանյան և կովկասյան չճանաչված հանրապետությունների միջազգային ճանաչումը» թեմայով համաժողով, որը վարում էին հակամարտությունների գծով հայտնի մասնագետներ: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական-վերլուծական վարչությունը: Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ հանդես եկավ Նիցցայի համալսարանի դեկան Ռոբեր Շարվենը, Աբխազիայի եվ Հարավային Օսիայի հակամարտությունները ներկայացրեց վերլուծաբան, Սորբոնի համալսարանի Հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնի անդամ Ֆլորանս Մարտիրոսյանը: Ղարաբաղյան հակամարտության և նրա կարգավորման գործընթացի մասին հանդես եկավ Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության ակունքներին ու վերլուծելով նրա սկզբնապատճառները` բանախոսը շեշտեց հակամարտությունը ուժի միջոցով լուծելու անհնարինությունը և կարևորեց միջազգային իրավունքի դերը համանման հակամարտությունների կարգավորման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter