HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրյալ բարձրաստիճան պաշտոնյաներ չկան

2008 թ. 11 ամիսների ընթացքում ոստիկանությունը բացահայտե՞լ է այնպիսի հանցագործություններ, որոնցում ներգրավված են եղել պետական բարձր դիրք զբաղեցնող անձինք, ԱԺ պատգամավորներ կամ իրավապահ մարմինների բարձրաստիճան աշխատակիցները: Այսօր հրավիրված ասուլիսում հարցն ուղղվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանին: «Կոնկրետ պաշտոնյաներ այսօրվա մեր ունեցած քրեական գործերով որպես հանցագործ չեն անցնում»,- պատասխանեց Հ. Թամամյանը: Լրագրողները հիշեցրին ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի մասին, ում անունը կապվում է «Ադնակլասնիկ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի արդյունքում մարդ էր սպանվել: Գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանի քննիչ փեսայի մասին, որ մարդ է ծեծել: Կամ անցյալ տարվա հոկտեմբերի 23-ին լրագրող Գոհար Վեզիրյանին հարվածած բարձրաստիճան ոստիկան Արայիկ Պետրոսյանի դեպքը: Ընդ որում` վերջին միջադեպը նկարահանված է: «Այսօրվա վիճակով մենք նման դեպքեր չունենք: Որոնք էլ որ կան, բոլոր նմանատիպ գործերը գտնվում են նախաքննության փուլում, որի ավարտից կիմացվի` ովքեր են պաշտոնյաները եւ կատարողները»,- հավելեց ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter