Լեւոն Զուրաբյան. «Հանրահավաքների վերսկսումը հիմա կլինի դատարկ կրակոց»
Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում հայտարարել էր, որ դադարեցվում են հանրահավաքները, քանի որ մինչ տարվա վերջ լուրջ զարգացումներ են սպասվում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, ընդհուպ մինչեւ խնդրի լուծում եւ իրենք չեն ցանկանում խանգարել իշխանություններին: Այսօր Փաստարկ ակումբում պատասխանելով Հետքի հարցին, թե արդյոք իրականություն են դարձել Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված իրենց կանխատեսումները, որոնց պատճառով դադարեցվեցին հանրահավաքները, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ «դեռեւս չի եղել որեւէ լուրջ իրադարձություն, որը թույլ կտար հերքել մեր կանխատեսումները Մայնդորֆյան հռչակագիրը, համանախագաների ինտենսիվ այցերը, ռեֆերենդումի օրենքի ընդունումը նշաններ են , որ շատ լուրջ քաղաքական գործընթացը է ծրագրավորված և իրականացվում, ոչ ոք չի կարող ճշգրիտ ժամկետներ ասել, բյաց որ այդ գործընթացը սրընթաց շարունակվում է , դա փաստ»:
Զուրաբյանը հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանը ասել էր, որ տնտեսական ճգնաժամը կարող է ազդեցություն թողնել այդ պրոցեսների վրա եւ որոշակի պրոբլեմներ ստեղծել, սակայն ընստ նրա դեռեւս վաղ է եզրակացություն անել, ազդե՞լ է, թե՝ ոչ:
Իսկ հանրահավաքների վերսկսման մասին հարցին, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Երբ նպատակահարմար կլինի հանրահավաքների վերսկսումը, երբ հանրահավաքների վերսկսումը կբերի առավելագույն արդյունք, այդ ժամանակ մենք դա կանենք, սխալ կլինի վերսկսել հանարհավաքները այն պահին, երբ դեռ քաղաքական պրոցեսը հասունացած չէ, հիմա դա կլինի դատարկ կրակոց»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել