HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է իր հավաքն անցկացնել Վրաստանում

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը այսօր Փաստարկ ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դեկտեմբերի 19-ին նախատեսված ՀԱԿ-ի խորհրադաժողովի անցկացման համար բոլոր տեխնիկական խնդիրները լուծված են, բացի դահլիճից: ՀԱԿ-ը 9 օր առաջ դիմում է ներկայացրել կառավարության նիստերի դահլիճի վարձակալման համար եւ մինչ օրս չի ստացել պաշտոնական պատասխան, որը ըստ Լ.Զուրաբյանի ստեղծում է որոշակի կազմակերպչական դժվարություններ. «Մենք հայտարարում ենք, եթե երկուշաբթի չստանանք պաշտոնական պատասխան, մենք կհամարենք մեր դիմումը մերժված»: Ըստ Լ. Զուրաբյանի իրենք այդ պարագայում կարձանագրեն 2 փաստ: Նախ, որ չնայած իշխանության կողմից հնչեցված ազատ հավաքների ազատության մասին պնդումներին, ցանկացած քաղաքական թեմայով միջոցառում անցկացնելու որևէ դահլիճ չի տրամադրվում: Լ. Զուրաբյանի խոսքերով մերժումները համատարած բնույթ են կրում եւ չեն վերաբերում միայն ընդդիմադիր քաղաքական ուժերին, քանի որ ըստ իր տվյալների նման մերժումներ ստացել են նաեւ անկախ հասարակական կազմակերպությունները`Հելսինկյան Կոմիտեն, Հիմա շարժումը եւ այլն: Լ. Զուրաբյանը ասաց, որ իրենք պատրաստավում են այս հարցով դիմել Եվրոպայի խորհրդին, ինչպես նաեւ իրենց գործընկեր «Ժառանգություն» կուսակցությանը, որպեսզի հարցը բարձրացվի նաեւ խորհրդարանում: Երկրորդ փաստը, Լ. Զուրաբյանի խոսքերով այն է, որ այդ մերժումը որեւէ խոչընդոտ չի կարող հանդիսանալ իրենց քաղաքական գործունեւոթյան համար: Նա նշեց, որ կգտնեն մեթոդ ժողովրդին իրենց խոսքը հասցնելու: «Տարբեր հնարավորություններ են քննարկվում, հնարավորություններից մեկը այն է, որ մենք կանցկացնենք ՀԱԿ-ի հավաքը Վրաստանում, եթե Հայաստանում ընդդիմության համար փակված են բոլոր ուղիները ազատ հավաք անցկացնելու»: Լ. Զուրաբյանը այսօր հրապարակային առաջարկություն արեց իշխանություններին .«Եթե 19-ը դեկտեմբերի որևէ առումով անընդունելի է կառավարության համար, տրամադրեք մեզ այդ դահլիճը 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին, մեր նպատակն է հավաքը կազմակերպել դեկտեմբերին»: Ըստ Զուրաբյանի իրենք զուգահեռ չեն դիմել մեկ այլ տեղ դահլիճ ստանալու համար, քանի որ մերժում չէին ակնկալում. անցյալ անգամ կառավարությունը թույլ է տվել: Լ. Զուրաբյանն խոսեց նաեւ հանրահավաքների մասին`հիշեցնելով, որ հանրահավաք անցկացնելու 92 հայտ են ներկայացրել, որոնցից բավարարվել են 3-ը այն էլ կիսատ, քանի որ հանրահավաքը թույլատրելու դեպքում արգելվել է երթը. «Փաստորեն մարտի մեկից հետո մերժված է երթերի ցույցերի, հավաքների եւ հանրահավաքների անցկացման սահմանադրական իրավունքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter