HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի եւ Հայաստանի հանրային հեռուստաալիքները կդիտեն բոլոր բնակավայրերում

2009 թվականին կառավարության նախատեսվող ծրագրով, Ղարաբաղի յուրաքանչյուր տան կարող են դիտել Արցախի եւ Հայաստանի հանրային հեռուստատեսությունների հաղորդումները, ինչպես նաեւ մի քանի այլ հայաստանյան եւ ռուսաստանյան հեռուստածրագրեր: Այս մասին այսօր հայտարարել է կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Վալերի Բալայանը: Խոսքը կառավարության կողմից ընդունված «ԼՂՀ ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման զարգացման եւ թվային համակարգի ներդրման» ծրագրի մասին է, որն իրականացնելու նպատակով 2009թ. նախատեսվում է իրականացնել 250 մլն դրամի աշխատանքներ: 2011 թվականին, ըստ Վ.Բալայանի, Ղարաբաղում պատրաստ կլինեն անցնել թվային հեռուստատեսության: Վերոնշյալ երկու հեռուստաալիքների հեռարձակմամբ կառավարությունը նպատակ ունի ապահովել լրատվական անվտանգությունը: Տեղեկացնենք, որ ներկայումս հանրապետության մի շարք բնակավայրերում դեռեւս այդ հեռուսածրագրերը դիտելու հնարավորություն չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter