Անվճար գրքեր` երաժշտական ու արվեստի դպրոցներին
Ա. Խաչատրյանի անվան տուն-թանգարանում այսօր տեղի է ունեցել 2008 թ. «Ուսումնական ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» ծրագրով, ու պետպատվերով հրատարակված երաժշտական ուսումնական և գիտական գրականության շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են հեղինակ-կոմպոզիտորները, ձեռնարկների կազմողներն ու հրատարակիչները, Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների տնօրեններն ու դասատուները: Այս մասին հայտնում է Մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:
Ըստ աղբյուրի` 29 մլն. դրամ արժողությամբ 3 տասնյակը գերազանցող գրականությունը նախարարությունն անվճար տրամադրելու է Երևանում և մարզերում գործող երաժշտական ու արվեստի դպրոցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել