Վերահսկող եւս մեկ մարմին
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմում ստեղծել առանձնացված ստորաբաժանում` ընդերքի վերահսկողության պետական տեսչություն: «Հաստատվել են այդ տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը»,- փոխանցում է կառավարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել