Կառավարության թիվ 1 շենքի բակում կկառուցվի բազմահարկ շենք
Գործադիրը թույլատրել է Երեւանի կառավարության թիվ 1 շենքի բակում կառուցել վարչական շենք` ըստ Երեւանի քաղաքապետի կողմից հաստատված նախագծի: Այս մասին հայտնում է կառավարության մամլո գրասենյակը:
Աղբյուրի փոխանցմամբ` կառավարության այսօրվա նիստում որոշումը կայացվել է հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետարանի եւ «Բարայ Դեվելոփմընթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, ինչպես նաեւ պետական կառավարման մարմիններին լրացուցիչ վարչական տարածքներով ապահովելու նպատակով:
Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է, համաձայնեցնելով արդարադատության նախարարի եւ պետական գույքի կառավարման վարչության պետի հետ, «Բարայ Դեվելոփմընթ» ՍՊԸ-ի հետ կնքել հիշյալ հասցեում վարչական նշանակության բազմահարկ շենք կառուցելու մասին համապատասխան պայմանագիր` նշելով նաեւ դրա համար հիմք հանդիսացող պայմանները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել