Վ. Դալլաքյան. «Տեղի է ունենում պարտավորությունների կատարման իմիտացիա»
Այսօր Վիկտոր Դալլաքյանը պատասխանելով Հետքի այն հարցին, թե ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում ի՞նչ զարգացումներ կլինեն Հայաստանի հետ կապված, և արդյոք Հայաստանը կատարե՞լ է իր ստանձնած պարտավորությունները, ասաց, որ նախ՝ Հայաստանի ներքին խնդիրները մենք ինքներս պետք է լուծենք, և այն պարտավորությունները, որ ստանձնել ենք, պետք է կատարենք ոչ թե Եվրոպային ցույց տալու, այլ մեզ համար:
Ապա պատգամավորը ցավով նկատեց, որ իրականում «տեղի է ուենում պարտավորությունների կատարման իմիտացիա»: Սակայն Վ. Դալլաքյանի համար ընդունելի չէ մի շարք թերթերի ուրախությունը, որ Հայաստանին կարող են զրկել ձայնից, քանի որ դրա արդյունքում, ըստ Դալլաքյանի, միայն կթուլանա Եվրոպայի վերահսկողությունը Հայաստանի վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել