HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծախսեր` պահուստային ֆոնդից

Գործադիրն այսօր իր պահուստային ֆոնդի հաշվին 43 մլն 820 հազար դրամ է հատկացրել Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը` 2008թ. աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ գավաթի խաղարկություններում հաղթողներին ու մրցանակակիրներին դրամական մրցանակներ հանձնելու համար: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը: Մեկ այլ որոշմամբ այսօրվա նիստում կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին Կրթության եւ գիտության նախարարությանը հատկացրել է 17 մլն 308.2 հազար դրամ: Դրանից 10 մլն դրամը կտրամադրվի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումները համակարգչային եւ գրասենյակային սարքավորումներով համալրելու, իսկ 7 մլն 308.2 հազար դրամը` դպրոցականների շախմատի 3-րդ օլիմպիադայի համայնքային մրցումների անցկացման նպատակով «Չեսս» շախմատային ակադեմիա» հիմնադրամին տրամադրելու համար: Իսկ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին գործադիրը տրամադրել է 28 մլն 152 հազար դրամ` կոմիտեի աշխատողների աշխատավարձի չափերի բարձրացման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter