Կմշակվի վիրահայ համայնքի զարգացման հայեցակարգ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում նշել է, թե Վրաստան կատարած իր այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրահայ համայնքի զարգացման, հեռանկարի մասին հայեցակարգի մշակման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Ըստ աղբյուրի`ՏիԳրան Սարգսյանն առաջարկել է, որ փաստաթղթի մշակման նախաձեռնողը լինի ՀՀ սփյուռքի նախարարությունը` շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ստեղծելով աշխատանքային խումբ եւ ամրագրելով հստակ ժամկետներ` հայեցակարգը ներկայացնելու համար: Վիրահայ համայնքը, համարելով մեր կարեւորագույն համայնքներից մեկը, կառավարության ղեկավարն ասել է, թե այդ համայնքի վերաբերյալ կազմված հայեցակարգը շատ հարցերի պատասխան կտա նաեւ այլ համայնքների մասով:
«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Թբիլիսիում, որ այս մշակումներին մասնակցի նաեւ համայնքի ղեկավարությունը: Իրենց տեսակետներն ու կարծիքները նույնպես կարեւոր են լինելու այդ հայեցակարգը մշակելու համար: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ աշխատանքային խմբում, բացի ՀՀ մշակույթի, կրթության եւ գիտության նախարարություններից, լինի նաեւ արտգործնախարարության ներկայացուցիչը»,-ասել է վարչապետ սարգսյանը` հանձնարարելով այդ մասին արձանագրային որոշում կազմել եւ արդեն հաջորդ տարվա փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կազմակերպել քննարկումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել