«Գերտերություններին հետաքրքրում է, թե ինչ ուժեր կտեղակայվեն ազատագրված տարածքներում»,- ասում է Վ. Դալլաքյանը
«Լեռնային Ղարաբաղի խնդրի հայանպաստ լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը դառնա տնտեսապես մրցունակ և ժողովրդավարական պետություն»,- այսօր Մամուլի ազգային ակումբում կարծիք հայտնեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Իր մոտեցումը պատգամավորը բացատրեց նրանով, որ, ըստ իրեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը տեղափոխվել է տնտեսական հարթություն, եւ այն, վերջին հաշվով, լուծվելու է Հայաստանում:
Օբյեկտիվորեն հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը ունի նավթ և 2 անգամ ավելի մարդկային ռեսուրս, այնուամենայնիվ, նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց 2 թվի վրա. «Եթե 1998 թ. Հայաստանի պետական բյուջեն Ադրբեջանի պետական բյուջեից պակաս էր 1.5 անգամ, ապա այժմ այդ բացասական հաշվեկշիռը Հայաստանի համար կազմում է 5 անգամ»: Նա ավելացրեց նաև, որ 2004 թ.-ից Ադրբեջանը իր տնտեսական աճով Հայաստանին գերազանցում է միջինը 2.5 անգամ:
Ինչ վերաբերում Է Ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը, Դալլաքյանը հոռետես է և չի կարծում, որ մոտակա ժամանակներում կարող են լուրջ զարգացումներ լիել, քանի որ երեք ուժային կենտրոնների`Ռուսաստանի, ԱՄՆի, Եվրամիության երկրների միջև ձեռք բերվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար ընդունելի համաձայնություն:
Ըստ Վ. Դալլաքյանի՝ նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-նշատ լուրջ խնդիրներ ունի Իրաքի, Աֆղանստանի և Իրանի հետ և չի թողնի դրանք Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվելու համար: Բանակցային գործընթացի ընթացքում, ըստ Դալլաքյանի, պետք է ստորագրվեն չորս փաստաթղթեր` հռչակագիր, կոնցեպցիա, սկզբունքներ, իսկ վերջում՝ համաձայնագիր:
Բացի այդ, Վ. Դալլաքյանի մեկնաբանությամբ՝ գերտերություններին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե Ղարաբաղի կարգավիճակը, թե ազատագրված տարածքներում ինչ զորքեր պետք տեղեկայվեն. «ԱՄՆ-ն փորձելու է Հորադիզի հատվածում իր զորքերը տեղակայել, քանի որ դա գտնվում է Իրանից հյուսիսից, և հյուսիսից այն կողմ ապրում են 16 մլն իրանական ադրբեջանցիներ, դա Իրանի համար կարող է պայթյունավտանգ դառնալ»,- օրինակ բերեց Վիկտոր Դալլաքյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել