Որակյալ դեղեր եւ առողջ կենդանիններ
Գործադիրն իր այսօրվա նիստում հաստատել է ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից պիտանիության կարճ ժամկետ ունեցող դեղերի արագ սպառման կարգը: Որոշման ընդունումը նպատակ ունի կանխել ժամկետանց դեղերի առկայությունը պետական կառավարման մարմիններում եւ ապահովել բնակչությանն արդյունավետ, անվտանգ եւ որակյալ դեղերով: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:
Աղբյուրի փխանցմամբ` մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման եւ գրանցման կարգը, որի կիրառումը հնարավորություն կտա անասնահամաճարակների բռնկման դեպքում, կարճ ժամկետներում եւ օպերատիվորեն կազմակերպել եւ իրականացնել հիվանդության տարածման կանխարգելմանն ու դրա օջախների վերացմանն ուղղված միջոցառումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել