HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրացիները պահանջում են ետ վերադարձնել իրենց եկեղեցիները

«Ազգային քրիստոնեական շարժումը» Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց այսօր ակցիա էր կազմակերպել` պահանջելու ետ վերադարձնել Հայաստանի տարածքում գտնվող վրացական եկեղեցիները,- հայտնում է «Грузия Online» պարբերականը: «Ազգային քրիստոնեական շարժման» առաջնորդները Հայաստանի դեսպանատուն են հանձնել իրենց դիմումը, որում մասնավորապես ասված է. «Հայ եղբայրներ, մի ենթարկվեք սադրանքների: Հայաստանի հյուսիսային մասում` Տաշիրի-Լոռի տարածքներում տեղակայված են մոտ տասը ուղղափառ եկեղեցիներ ու մենաստաններ: Ցավոք, այսօր նրանք ամբողջապես ավերված են: Այդ հուշարձանների պատմական և ճարտարապետական աղբյուրները վկայում են, որ սրբատեղիները պատկանում են Վրաց Ուղղափառ Եկեղեցուն, և ոչ թե Հայ Առաքելական Եկեղեցուն: Հակառակ դեպքում, համաձայեք, որ նրանց մասին ևս հոգ կտարվեր համապատասխան ձևով: Այս տարիների ընթացքում Վրաց Ուղղափառ Եկեղեցին միտումնավոր չէր բարձրացնում նշված եկեղեցիների վերադարձման հարցը, որպեսզի չսրվեին հարաբերությունները և պահպանվեր արդեն գոյություն ունեցող ստատուս-քվոն: Ցավոք, որոշ խմբեր հայկական կողմից մշտապես փորձում են սրել իրավիճակը և միակողմանիորեն պահանջում են վերադարձնել այն եկեղեցիները, որոնք դեռևս հայկական են համարվում: Ի ուրախություն մեզ, նրանք դեռ չեն կարողացել ստանալ մեր եղբայր հայ բնակչության աջակցությունը, բայց քանի որ նման պահանջները շարունակական են, մեզ ոչինչ չի մնում, քան հիշեցնել այդ սադրանքի հեղինակներին Հայաստանում գոյություն ունեցող վրացական եկեղեցիների վերադարձի մասին վրացիների օրինական և տրամաբանական պահանջները: Ուզում ենք ենթադրել, որ դա երրորդ ուժի կողմից սանձազերծված սադրանք է, որի նպատակն է` երկու հարևան ժողովուրդների միջև հակամարտություն առաջացնել»,-ասված է հայտարարության մեջ: Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիայի ընթացքում շարժման առաջնորդ Գեորգի Անդրիաձեն դատապարտել է մի քանի օր առաջ Լեսելիձե փողոցում գտնվող վիճահարույց եկեղեցու դռան կողպեքը կոտրելու հանգամանքը, որից հետո հայերը մտել են Սբ. Նորաշեն եկեղեցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter